ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Անթասիբ ընդդիմություն

Անթասիբ ընդդիմություն
16.02.2026 | 12:17

Խոցվել է հոգևոր Հայաստանի սիրտը` քրեական գործ է հարուցվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետի դեմ։

Մտավորականությունը լուռ է, ընդդիմադիր հասարակական քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները լուռ են, ժողովեւրդը լուռ է, թերևս միայն մի բուռ լրագրողական աշխարհն է, որ սիրտ է պայթեցնում` մորմոքվում, պատեպատ զարկվում։

Ձայն բարբառո հանապատի։

Իսկ ու՞ր է ընդդիմադիր աշխարհը, հատկապես ընդդիմադիր կեցվածքի կուսակցությունները ` ՀՅԴ֊ն, «ՈՒժեղ Հայաստանը», «Հանրարապետականը», Քոչարյանականները, Ընդդիմադիր կեցվածքի պատգամավորախումբը, ԱԻՄ֊ը, Բևեռը և ծայրագուն այլ կազմակերպություններ։

Լռում են։

Կամ էլ խիստ զբաղված են.

Ընտրությունների են պատրաստվում։

Հայտարարում եմ հանուր բոլորի՝

Ընտրությունները հիմա են...

Ընտրությունները հիմա են...

Ընտրությունները հիմա են...

Վաղը ուշ կլինի։

Վաղը կարող է և չլինի։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4846

Մեկնաբանություններ